Պուտինը շնորհավորել է Դմիտրի Խառատյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է դերասան Դմիտրի Խառատյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։

«Ձեզ ճանաչում են որպես տաղանդավոր, բազմակողմանի դերասան, գործունյա, նպատակասլաց և շատ դրական անձնավորություն, օժտված ստեղծագործական լայն հնարավորություններով», – ասված է շնորհավորանքում:

Պուտինը դերասանին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ ու անսպառ եռանդ և ոգեշնչում։