Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ ձյուն, Արթիկ-Ալագյազ ճանապարհին՝ բուք

Հունվարի 20-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Արթիկի, Աշոցքի, Եղեգնաձորի (Վարդենյաց լեռնանցք) տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: