Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է Արարատ Միրզոյանի հետ հանդիպման հնարավորության մասին

Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի երկու հոդվածների վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, թե իբր «Հայաստանի Սահմանադրությունը և իրավական փաստաթղթերը դեռևս տարածքային պահանջներ են պարունակում Բաքվի նկատմամբ»։

«Սա պետք է լուծվի»,- ասել է նա։

Բայրամովի խոսքով՝ հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետը դեռ համաձայնեցված չէ։