Ֆաշիզմի տարելիցը Ադրբեջանում
Հունվարի 13-ին, լրացել է ճիշտ 35 տարին այն օրվանից, ինչ սկսվեցին հայերի ջարդերը Բաքվում։ Դրանք շարունակությունն էին Ադրբեջանի հայաթափման գործընթացի, որը սկսվել էր 1988 թվականին Սումգայիթից։ Նույն գործիքն օգտագործվեց նաև 2023 թվականին, երբ իրականացվեց էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում։ Հայ բնակչության տեղահանությունից հետո սկսվեց նաև պատմական և մշակութային ժառանգության ոչնչացում՝ նեոնացիստական ոգով։ Ահա մի քանի օրինակներ.
- Քանդվել է Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը Ստեփանակերտում։
- Ոչնչացվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը։ Կիսանդրին գտնվում էր Շուշի քաղաքում։
- Քանդվել է Խորհրդային Միության հերոս, ծովակալ Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) հուշարձանը։ Այն գտնվում էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։
- Ոչնչացվել է հուշարձանների համալիր, որը նվիրված էր Խորհրդային Միության մարշալ, խորհրդային ՌՕՈւ հիմնադիրներից մեկին՝ Սերգեյ Խուդյակովին (Արմենակ Խանփերյանց)։ Նրա կիսանդրին և ռազմական ինքնաթիռը գտնվում էին Մեծ Թաղեր գյուղում, Հադրութի շրջանում։
Առաջին լուսանկարում պատկերված է 1939 թվականին Բեռլինում՝ հրեաներին պատկանող ձեռնարկության պատուհանները, որոնց վրա գրված է «Jude» (հրեա)։
ջհուդ
Երկրորդ լուսանկարում՝ հայ ընտանիքի տունն է Բաքվում, որի պատին գրված է «այստեղ ապրում է հայ», 1990 թվական։
Հայի տուն
Սերգեյ Մելքոնյան, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող