Ռուսաստանի և Իրանի միջև գործընկերության պայմանագիրը կնքվում է 20 տարով

Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ենթակա է վավերացման Իրանի խորհրդարանի կողմից և կնքվում է 20 տարով։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Համաձայնագրի ստորագրումից հետո այն պետք է վավերացվի Իրանի խորհրդարանի կողմից, վավերացնելուց հետո այն կգործի 20 տարի», – ասել է դիվանագետը Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում: