ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․

«Հայոց լեզու և հայ գրականություն» ՝ հունվարի 25
«Քիմիա», «Ռուսերեն»՝ հունվարի 26
«Օտար լեզուներ»՝ փետրվարի 1
«Ֆիզիկա», «Աշխարհագրություն»՝ փետրվարի 2
«Մաթեմատիկա»՝ փետրվարի 8
«Կենսաբանություն», «Հայոց պատմություն»՝  փետրվարի 9