ՀՀ-ի սուվերեն իրավունքն է փորձել միանալ ԵՄ-ին, հուսամ՝ հաշվի են առել դրական և բացասական կողմերը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան դեմ չի Երևանի ձգտումներին՝ դառնալ ԵՄ անդամ, սակայն նաև հույս հայտնել, որ հայկական կողմը քննարկել է դրական և բացասական կողմերն ու պատրաստ է ստանձնել պատասխանատվություն հետևանքների համար։
Նա նաև հիշեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերն այն մասին, թե մի երկիր չի կարող լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ միաժամանակ, քանի որ խոսքը մաքսային միությունների մասին է։