Իրանի ԻՀՊԿ-ն ներկայացրել է իր ստորգետնյա հրթիռային բազան

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի ներկայությամբ ներկայացվել է առաջավոր հրթիռային համալիր, որը մշակել են իրանցի մասնագետները, տեղեկացրել է Mehr-ը։

«Իսկական խոստում 1 և 2» գործողությունների մի մասն Իսրայելի դեմ իրականացվել է այս ստորգետնյա հրթիռային բազայի օգտագործմամբ, գրել է լրատվամիջոցը։

Իրանական «Իսկական խոստում 1 և 2»  գործողության ընթացքում հրթիռներն այս բազայից կարողացել են խոցել իսրայելական «Նավատիմ» բազան երկրի հենց կենտրոնում։

«Շուտով կբացվեն հրթիռների և անօդաչուների ստորգետնյա համալիրներ, և դուք կտեսնեք մինչ այժմ չտեսնված իրանական հզորության վիթխարիությունն ու խորությունը»,- ասել է գեներալ-մայոր Սալամին։