Ուկրաինան չի դադարեցնի Ռուսաստանից նավթի տարանցումը իր տարածքով
Ուկրաինայի տարածքով դեպի եվրոպական երկրներ ռուսական նավթի տարանցման դադարեցումը կլինի Էներգետիկ խարտիայի պայմանագրի և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի խախտում, ինչպես նաև կհանգեցնի տույժերի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ հայտնում է Новини України–ն։
Նրա խոսքով՝ դա կարող է որպես բավարար հիմք օգտագործվել, մասնավորապես, Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի կողմից, Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու՝ նավթի հուսալի և անխափան տարանցման դադարեցման պատճառով,ինչպես նաև համապատասխան ֆինանսական պահանջներ դնելու համար: