Ռուսաստանի 3 քաղաքների օդանավակայաններում չվերթերի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Ռուսաստանի 3 քաղաքների օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով Ռոսավիացիային։

«Այսօր առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայաններում»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ Ռոսավիացիայի` դա արվել է թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։