Հարավային Կովկասը ծայրահեղ կարևորություն ունի մեզ համար․ Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպում է ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Ֆիդանն անդրադարձել է Հարավային Կովկասին՝ այն որակելով Թուրքիայի համար ծայրահեղ կարևորության տարածաշրջան: «Ինչպես Բալկաններն են դեպի Եվրոպա բացվող մեր դռները, այնպես էլ Կովկասն է դեպի Միջին Ասիա բացվող մեր դուռը»։
Թուրքիայի արտգործնախարարը խոսել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնագրավման մասին՝ որակելով այն իբր «հայկական կողմի բռնագրավման ավարտ» և տարածաշրջանում խաղաղության համար պատմական հնարավորութուն:
Ֆիդանը կարևորել է ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրական ուղերձները: «Այն, որ նա խաղաղությանը կողմ դիրքորոշում է հայտնում, նպաստում է գործընթացի դրական առաջընթացին: Դա արձանագրում ենք»:
Բացի այդ, Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել հայկական և ադրբեջանական կողմերի միջև ընթացող առանց միջնորդների երկկողմ բանակցություններին:
Աղբյուրը՝ Ermenihaber.am: