«Խելագար մարդու» տեսության արդյունավետությունը կախված է կոնկրետ պայմաններից
«Խելագար մարդու» (Madman Theory) քաղաքական ռազմավարություն է, որը ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնը ներկայացրեց Սառը պատերազմի ընթացքում: Այս տեսությունը հիմնված է այն գաղափարի վրա, որ եթե երկրի առաջնորդն իրեն այնպես պահի, որ թվում է անկանխատեսելի և նույնիսկ խելագար, նրա թշնամիները կարող են նահանջել կամ բանակցություններ սկսել՝ վախենալով հնարավոր հետևանքներից:
Այլ կերպ ասած, Նիքսոնը հույս ուներ, որ իր մասին որպես անձի, ով կարող է ցանկացած գործողության դիմել, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառմանը, պատկեր ստեղծելով՝ կարող է ստիպել Խորհրդային Միությանը և մյուս թշնամիներին վերանայել իրենց քաղաքականությունը: Այս ռազմավարությունն առանձնապես օգտագործվել է միջազգային հարցերի, օրինակ՝ Վիետնամի պատերազմի և միջուկային զինաթափման բանակցությունների համատեքստում:
«Խելագար մարդու» տեսությունը հոգեբանական մոտեցում է դիվանագիտությանը, որը հիմնված է հոգեբանական խաղերի և վախի վրա՝ հակառակ կողմից ցանկալի վարքագիծ ստանալու համար: Այս ռազմավարությունը վիճահարույց է և դրա արդյունավետությունը կախված է կոնկրետ պայմաններից և ներգրավված անձանց բնույթից:
Իրանցի փորձագետ Փույա Հոսեինիի ֆեյսբուքյան գրառումը