Աննա Հակոբյանը ստատուս է գրել հարցազրույցիս ի պատասխան, իսկ հետո ցուցադրելով աննախադեպ անվախություն՝ անմիջապես բլոկել է ինձ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տված իմ հարցազրույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը ստատուս է գրել #կրթվելընորաձեւէ հաշթագով և, ցուցադրելով աննախադեպ անվախություն, անմիջապես բլոկել է ինձ:

Այս կապակցությամբ կուզեի ողջունել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի վերջերս ի հայտ եկած կրթվելու ջանքերը, միևնույն ժամանակ ցավով արձանագրելով, որ այդ կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով»: