Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթները

Դամասկոսի միջազգային օդանավակայանը 2024 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր  առաջին անգամ վերսկսել է աշխատանքը։ Դեկտեմբերի 8-ին արտասահմանյան ավիաընկերությունները դադարեցրել էին թռիչքները դեպի Սիրիա՝ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի ֆոնին:

«Մենք հայտարարում ենք, որ երեքշաբթի օրվանից կսկսենք միջազգային թռիչքներ ընդունել Դամասկոսի միջազգային օդանավակայանում»,- rb.ru-ի հաղորդմամբ, հայտնել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի գլխավոր վարչությանը։

Flightradar24-ի տվյալներով, Դամասկոսում այսօր վայրէջք է կատարել Կատարի Qatar Airways ավիաընկերությանը պատկանող Դոհայից ժամանած ինքնաթիռը։