Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը պատմամշակութային արգելոց-թանգարանները կաշխատեն ժամը 10։00-20։00

2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի ժամը 10։00-ից մինչև 20։00-ը, իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը և «Զորաց Քարեր» Բնակատեղի» պատմամշակութային արգելոցը՝ ժամը 10։00-ից մինչև 18։00-ը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայությունից։