Աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ, համեմի սերմ, նեխուրի աղ, դարչին

Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ այն հաճախ գերազանցում է օրական թույլատրելի չափաբաժինը և կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների։

ԱՀԿ-ի տվյալներով՝ աղի օգտագործումն օրական չպետք է գերազանցի 5 գրամը, սակայն մեր երկրում աղի միջին օգտագործումը գերազանցում է այդ չափը գրեթե կրկնակի՝ հասնելով 9,8 գրամի:

Աղի ավելցուկը կարող է բարձրացնել`

սրտանոթային հիվանդությունների,

արյան գերճնշման,

սրտի իշեմիկ հիվանդության,

ինֆարկտի և ինսուլտի առաջացման հավանականությունը:

Հետևաբար, կարևոր է սահմանափակել աղի օգտագործումն ուտեստներում։ Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն փորձե՛ք օգտագործել համեմունքներ` սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ, համեմի սերմ, նեխուրի աղ, դարչին։

 

Առողջապահության նախարարություն