Հութիները հայտարարել են, որ անօդաչուներով գրոհել են Թել Ավիվը և Աշկելոնը
Եմենի հութի խռովարարները դեկտեմբերի 25-ին հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Թել Ավիվ քաղաքին, որը հութիներն անվանում են Յաֆա, և Իսրայելի Աշկելոն քաղաքին: Այս մասին հաղորդում է iz.ru–ն:
«Եմենի զինված ուժերի անօդաչուների ուժերը երկու ռազմական գործողություն են իրականացրել, որոնցից առաջինի թիրախը դարձել է թշնամի Իսրայելի կարևոր օբյեկտն օկուպացված Յաֆա քաղաքում: Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով», – հայտարարել է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիան:
«Երկրորդ թիրախը դարձել է թշնամի Իսրայելի արդյունաբերական գոտին օկուպացված Աշկելոնում», – հավելել է Սարիան։
Հութիների ներկայացուցչի խոսքով՝ երկու հարվածն էլ «հաջողությամբ հասել են թիրախներին»: