Սիրիայի իրադարձությունների մասին եզրակացություններ անելը վաղ է, կան բազմաթիվ գործոններ. Իրանի արտգործնախարար

Սիրիայի իրադարձությունների մասին եզրակացություններ անելը վաղ է, կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են իրավիճակի վրա, այնպես որ այն դեռ կարող է փոխվել:  Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Այժմ Սիրիայում շատ են էական գործոնները, որոնք ազդում են այդ երկրի ապագայի վրա։ Իմ կարծիքով, հիմա դեռ վաղ է դատել ստեղծված իրավիճակի մասին. թե մեզ, թե մյուս կողմի ներկայացուցիչներին, ովքեր կարծում են, թե այս պահին իրենք հաղթանակ են տարել։Ապագայում դեռ շատ իրադարձություններ կլինեն», – Արաղչիի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։