ԱՄՆ-ի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և անվտանգության հարցերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դեկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջև։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցերը, հատկապես Սիրիայում»,- ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։