Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են. «Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր տեսնելիս երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:

Սիրելի՛ ծնողներ, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:

Երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում,

Դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով չշփոթելու համար,

Նախքան դեղը երեխային տալը` կարդացե՛ք ներդիր թերթիկը,

Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները»: