Թուրքիան կօգնի Սիրիայի նոր իշխանություններին ստեղծել 300 հազարանոց բանակ

Թուրքիան կաջակցի Սիրիայի նոր իշխանություններին 300 հազարանոց կանոնավոր բանակ ստեղծելու հարցում։ Նրա կազմավորմանը կմասնակցեն թուրք ռազմական խորհրդատուներ և մասնագետներ, հաղորդում է Turkiye թերթը։

«Մեր նպատակն է ստեղծել 300 հազարանոց բանակ մեկից մեկուկես տարվա ընթացքում: Երկրի ներսում ստեղծված բարդ իրավիճակը և իսրայելական վտանգը դա անհրաժեշտ են դարձնում»,- ասել է Սիրիայի նոր ղեկավարությունը ներկայացնող գեներալ Ահմեդ Օսմանը։

Նրա խոսքով, սկզբնական փուլում զինված ուժերի ողնաշարը կձևավորվի 70-80 հազարով, իսկ ամենակարճ ժամկետում նրանց թիվը կհասնի 150-200 հազարի։