Պուտինն ասել է, որ դեռ չգիտի, թե Ռուսաստանը կլքի իր բազաները Սիրիայում. դա կախված է նոր իշխանությունների հետ շահերի համընկնումից

Հալեպում գերեվարվել է 350 զինյալ, իսկ 30 հազար զորքը և իրանամետ ստորաբաժանումներն առանց կռվի նահանջել են։ Այս մասին իր ամենամյա մեծ ասուլիսին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը հույս ունի Սիրիայում խաղաղության ու հանգստության և պահպանում է հարաբերությունները բոլոր կողմերի հետ»-, ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Պուտինն ասել է, որ դեռ չգիտի, թե Ռուսաստանը կլքի իր բազաները Սիրիայում, դա կախված է նոր իշխանությունների հետ շահերի համընկնումից։