ԱԺ ՀՀ-Ուկրաինա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորների հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, խմբի անդամներ Արսեն Թորոսյանը և Դավիթ Կարապետյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել են Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Լյուբով Շպակի և Գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Իվչենկոյի հետ: Ուկրաինացի պատվիրակները մեր երկրում էին ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով, տեղեկանում ենք ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից։:

«Նշենք, որ Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի նոր ղեկավար է ընտրվել Դմիտրի Միկիշան: Այս համատեքստում կարևորվել է բարեկամական խմբերի ղեկավարների մակարդակով երկկողմ գործակցության ակտիվացումն ու հետագա շփումների սերտացումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: Առանձնահատուկ կարևորվել է միջխորհրդարանական գործընկերության դերը երկկողմ կապերի ընդլայնման գործում»: