ԱՊՀ երկրների կառավարությունները պայմանավորվել են միջոցներ հատկացնել ՀՕՊ միասնական համակարգի համար
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են միջոցներ հատկացնել 2025 թվականին ԱՊՀ անդամ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման և զարգացման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Կողմերը պայմանավորվել են օգտագործել այդ միջոցները 2025 թվականին ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման և զարգացման համար, ինչպես նաև աջակցել ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերը համակարգող կոմիտեի գործունեությանը։
Հիշեցնենք, որ խորհրդի նիստին Հայաստանից մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։