Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի նախագահությամբ։ Նիստն ընթանում է Բաումանի անվան Մոսկվայի պետական ​​տեխնիկական համալսարանի կոնգրեսական կենտրոնում:

Բացի ՌԴ վարչապետից, հանդիպմանը մասնակցում են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի վարչապետ Աքըլբեկ Ջափարովը, Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդան, Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:

Ռուսաստանը 2024-ին նախագահում է ԱՊՀ-ում։