«Հայկական ավիաուղիներ»-ը չեղարկել է դեպի ՌԴ չվերթները. ընկերության պարզաբանումը
«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը երեկվանից չեղարկում է բոլոր ուղղություններով թռիչքները՝ մինչև դեկտեմբերի 16-ը՝ այդ մասին իրազեկելով տոմս գնած քաղաքացիներին։
Ավելի ուշ ընկերությունը հայտարարություն տարածեց․ «Armenian Airlines-ը տեղեկացնում է թռիչքների վերսկսման չվացուցակի փոփոխությունների մասին
Հարգելի՛ ուղևորներ,
Armenian Airlines-ը տեղեկացնում է ավիաընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքների վերսկսման ժամկետի փոփոխության մասին։
Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում, թռիչքի ամսաթիվը փոփոխություն։
Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն:
Թռիչքի ամսաթիվը փոխելու և այլ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել [email protected] էլ. հասցեին՝ կցելով ավիատոմսը և թողնելով կոնտակտային հեռախոսահամար:
Ավիաընկերությունն աշխատում է թռիչքները հնարավորին շուտ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում է, որ հաջորդ շաբաթ չվացուցակն ամբողջությամբ կվերականգնվի:
Armenian Airlines-ը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»։