Հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. սպառնալի՞ք, թե հնարավորություն․ խորհրդաժողով կլինի
Դեկտեմբերի 14-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովը։ Այս մասին տեղեկցնում է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը։
Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների համատեքստում խորհրդաժողովը կանդրադառնա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տարբեր շերտերին՝ մասնավորապես քննելով վերջինիս ազդեցությունը Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության, սոցիալ-տնտեսական իրավիճակի և զարգացման հեռանկարների վրա։
Խորհրդաժողովը կծավալվի հետևյալ առանցքային թեմաների շուրջ․
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որպես անվտանգային և զսպիչ գործոն,
- աշխարհաքաղաքական զարգացումներ. պանթուրքականությունը տարածաշրջանային սպառնալիք,
- հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. կախվածությո՞ւն, թե հնարավորություն:
Զեկույցներով հանդես կգան քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից։
Խորհրդաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով։