ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կայցելի Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Թուրքիա։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, պետքարտուղարի այցը տեղի կունենա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 13-ին։ Այցի մանրամասները դեռևս չեն հաղորդվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկու անգամ հեռախոսով քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հետ։  Նրանց միջև հեռախոսազրույցները կայացել են դեկտեմբերի 7-ին և 10-ին․