Խիտ մառախուղի պատճառով մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում

Այսօր առավոտյան խիտ մառախուղով պայմանավորված մի քանի չվերթեր՝ մասնավորապես Շարժայից, Դուբայից և Մոսկվայից ժամանող չվերթերը մի փոքր ուշացումով են վայրէջք կատարել, բացառությամբ Wizz Air ավիաընկերության Լառնակայից ժամանող չվերթի, որը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Ներկա պահին թռիչք-վայրէջքներն իրականացվում են ըստ չվացուցակի: Այս մասին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։