Աղազարյանը դիմել է դատախազություն` պարզելու, թե ինչպես են իր տվյալները հայտնվել երրորդ անձի մոտ
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն` պարզելու, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի մոտ: Այս մասին 24News-ին տեղեկացրել է պատգամավորը:
«Խնդրել եմ պաշտպանիս դիմել գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկի պարզաբանելու, թե ինչպես է հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան: Ինչպես գիտեք, Արգիշտի Քյարամյանի գործով քրվարույթի շրջանակում թվային հետախուզում է իրականացվել, բայց ինչպես է այդ տեղկատվությունը հայտնվել երրորդ անձի մոտ, դա անհասկանալի է»,- նշել է Աղազարյանը: