Հովիկ Աղազարյանի հարցը Հակակոռուպցիոն կոմիտեում է

Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։ Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավորները հայտարարել էին, որ Աղազարյանը պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի արտահոսք է կատարել: