Սիսիանի որոշ հասցեներում վաղը 12 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 10-ին ժամը 10:00-22:00-ն  կդադարեցվի Սյունիքի  մարզի Սիսիան քաղաքի՝ Սպանդարյան, Կոմիտասի, Մայիսյան, Սյունիքի, Պ. Սևակի, Գայի, Հ. Թումանյան փողոցների և  Ույծ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: