Սինիրլիօղլուի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև Հայաստանը

Այսօր Մալթայում ընտրել են ԵԱՀԿ (OSCE) նոր գլխավոր քարտուղարին:
Եվրոպական այս կարևոր կառույցի նոր պատասխանատուն թուրք փորձառու դիվանագետ, դեսպան Ֆերիդուն Սինիրլիօղլուն է:

Չեմ բացառում, որ հենց նա իր կողմից ամեն ջանք գործադրի և հաջողության դեպքում անձամբ ստորագրի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը (ինչին ձգտում են Թուրքիան ու Ադրբեջանը և ինչին դեմ չէ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը):

Բայց այս լուրը ունի ևս մեկ հետաքրքիր դետալ: Թուրք դիվանագետի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև Հայաստանը:

 

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան