ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում են խմբակցությունից: Նարեկ Զեյնալյանը, որը զբաղեցնում էր հանձնաժողովի նախագահի պաշտոնը, նոյեմբերի 19-ին վայր է դրել պատգամավորական մանդատը: