Կոմպրոմիս չի լինելու, ովքեր ուզում են, թող վերադառնան աշխատանքի․ Ավինյան
Մենք խնդիր չենք ունեցել որևէ մեկին աշխատանքից հեռացնելու։ Այդ մասին Հանրային ՀԸ-ի «Հարցազրույցում» ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Մեր միակ նպատակը եղել է՝ խնդիրները, որ բարձրաձայնվել են, արդար լուծում գտնեն։ Ցավով եմ նշում՝ 32 աշխատակից հեռացրել ենք աշխատանքից»,- նշել է նա՝ ընդգծելով, որ որևէ պարագայում կոմպրոմիս չի լինելու․ «Ովքեր ուզում են, թող վերադառնան աշխատանքի, ուրիշ առաջարկ չենք անելու»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի վարորդներն այսօր առավոտից գործադուլ են անում` պահանջելով, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն։