Կրեմլից մանրամասներ են հայտնել ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից

Կրեմլից մանրամասներ են հայտնել ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից․

«Պուտինի և Էրդողանի զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ, հստակեցրել են Կրեմլում:

Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համակարգված աշխատանքի կարևորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է արմատական խմբավորումների կողմից սիրիական պետության դեմ ահաբեկչական ագրեսիայի շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը: Ռուսաստանի նախագահը նաև նշել է երկրում կայունության վերականգնմանն ուղղված Սիրիայի օրինական իշխանությունների ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը, մասնավորապես, և տարածաշրջանում Անկարայի ունեցած հնարավորությունների օգտագործմամբ: