Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու Սիրիայի հարցը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրին։

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այսօր՝ նոյեմբերի 30-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպմանը քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը և Աստանայի գործընթացը»,- ասել է աղբյուրը։

Ֆիդանն ավելի վաղ ասել էր, որ Անկարան ներգրավված չէ սիրիական Հալեպ նահանգում բռնկվող հակամարտությունների մեջ, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում, այդ թվում՝ կապված Սիրիայից միգրացիոն նոր ալիքի ռիսկերի հետ։ Նա նաև նշել է, որ Թուրքիան «երբեք թույլ չի տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը դառնա պետություն»։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ թուրքամետ իսլամիստական ​​խմբավորումները, որոնք կռվում են Բաշար ալ-Ասադի կառավարական ուժերի դեմ, անսպասելի հարձակում են սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։

Իսլամիստները գլխավորում է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» արմատական ​​խմբավորումը, որը Ալ-Քաիդայից անջատվել է 2017 թվականին։

Վերջին տվյալներով՝ իսլամիստները վերահսկողության տակ են վերցրել Հալեպի մեծ մասը։