Հայաստանի պատմության թանգարանում Հունաստանի դեսպանը ծանոթացել է «Մայր աստվածություն» ցուցահանդեսին
Նոյեմբերի 29-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել էր Հունաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ պարոն Քրիստոս Սոֆինապոլուսին, ով Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ շրջեց թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրության սրահներում, ծանոթացավ նաև «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսին։
Դեսպան Քրիստոս Սոֆինապոլուսը շրջայցի ավարտին տպավորությունների մասին գրառում կատարեց թանգարանի Պատվավոր հյուրերի գրքում։