Սիրիայի հարևանները պետք է զգույշ լինեն. Իրանի խորհրդարանի նախագահ

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկիչների գործողությունները մշակվում են ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի՝  Իսրայելի կողմից։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ X իր օգտահաշվի գրառման մեջ Մուհամադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ Հալեպի վրա ահաբեկիչների իրականացրած վերջին հարձակումը ծրագրել են ԱՄՆ-ը և  Սիոնիստական ռեժիմը։ Նա հավելել է, որ Սիրիայի հարևանները պետք է զգույշ լինեն, որպեսզի չհայտնվեն նրանց ծուղակում։
Ղալիբաֆը նշել է, որ Իրանն ու Դիմադրության առանցքը կաջակցեն Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին։
Չորեքշաբթի առավոտից «ագրեսիայի կանխարգելման» պատրվակով, ահաբեկչական խմբավորումները Հալեպի արևմտյան արվարձանում գրոհել են սիրիական բանակի դիրքերը։
Հատկանշական է, որ հարձակումն իրականացվել է Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Լիբանանում հրադադարի հաստատման մասին հայտարարությունից և Սիրիայի դեմ նրա հնչեցրած սպառնալիքից հետո։