2024 թվականին մաշված անվադողերով երթևեկելու համար տուգանվել է 240 մեքենա (տեսանյութ)
«Առաջին ալիք»-ը և «Լուրեր»-ն անդրադարձել է Կառավարության կողմից ընդունված նոր կարգավորմանը, ինչի արդյունքում ձմեռային անվադողերով երթևեկելը կդառնա պարտադիր պահանջ։ Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․
- թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
- սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է։
Կարգավորումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 10-ից: