Սիրիական բանակը հայտարարել է Հալեպից զորքերի ժամանակավոր դուրս բերման մասին

Սիրիայի կառավարական բանակը խոստովանել է, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները գրավել են Հալեպի զգալի մասը՝ հաղորդելով լայնածավալ բախումների արդյունքում սպանված և վիրավորված տասնյակ զինվորների մասին:

Ինչպես տեղեկանում ենք «Ռոյթերս» գործակալությունից, զինվորականների հայտարարության մեջ ասվում է, որ զինված խմբավորումները սկսել են լայնածավալ հարձակում մի քանի ուղղություններով Հալեպի և Իդլիբի ճակատներում  և հայտնում են կատաղի մարտերի մասին ավելի քան 100 կիլոմետր երկարությամբ հատվածում:

«Մեր զինված ուժերի տասնյակ զինծառայողներ սպանվել են, իսկ մյուսները վիրավորվել են, քանի որ վերջին ժամերի ընթացքում ահաբեկչական կազմակերպությունները կարողացել են ներթափանցել Հալեպ քաղաքի թաղամասերի մեծ մասը»,-ասված է հայտարարության մեջ։

Սիրիացի զինվորականները նաև հայտարարել են Հալեպից զորքերի ժամանակավոր դուրսբերման մասին՝ նրանց դեմ հակահարձակման նախապատրաստման համար, որոնց նրանք ահաբեկիչներ են անվանում:

Զինվորականները նշել են, որ զորքերի դուրսբերումը վերախմբավորման համար են անում՝ լրացուցիչ ուժերի ներգրավման և հակագրոհ կազմակերպելու նպատակով։