Երևան կժամանի ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Կիպրոսի պատվիրակությունը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պատվիրակությանը ընդունելու վերաբերյալ։ Այցը տեղի կունենա դեկտեմբերի 8-12-ը։

Պատվիրակությունը գլխավորում է Կիպրոսի պատվիրակ Կոնստանտինոս Էֆսթաթիուն։ Պատվիրակության ընդունելությունը կստանձնի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։