Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում հնչել է հայկական հոգևոր երաժշտություն

Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում  նոյեմբերի 23-ին կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան և հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի փառս Աստծո և աշխարհի խաղաղության» խորագրով:  Այս մասին տեղեկացնում են «Միասին» համահայկական ՀԿ-ից:

Համերգը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի (նախագահությամբ Անտոնիո Սարաֆյանի), Իսպանիայի բարեփոխված եպիսկոպոսական եկեղեցու և կաթոլիկ ծխերի համատեղ ջանքերով:

Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը դուդուկի կատարումներով օտարազգի հանդիսատեսին ներկայացրել է Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Նվագակցում էր երգեհոնահար Ռոբերտո Ռամիրեզը:

Հնչել է նաև եվրոպական հոգևոր երաժշտություն։