Վրաստանում վերսկսվել են ցույցերը

Վրաստանի Խորհրդարանի մոտ վերսկսվում են բողոքի ակցիաները` ԵՄ-ին անդամակցությունը մինչև 2028 թվականը սառեցնելու կառավարության որոշման պատճառով: Ցուցարարները հավաքվում են խորհրդարանի մոտ և Եվրոպայի հրապարակում:

Լրատվամիջոցները արձանագրում են ցուցարարների տեղաշարժը քաղաքում։ Մասնավորապես, ցուցադրվում են Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում կադրերը: