Թեզը, որ 2018-ը հակաարցախյան գործողություն է, ցավոք սրտի, միս ու արյուն է ստանում

Իշխանության ներսում գոյություն ունեցող անհամաձայնություններն ու ինտրիգներերը կարծես թե նոր զարգացումներ են ստանում, իսկ գոյություն ունեցող ճաքերը՝ խորանում: Նախօրեին իշխող խմբակցության պատգամավոր Գաբրիելյան Վիլենն անկեղծացել է ու բաց տեքստով հայտարարել, թե «չեմ բացառում, որ 2018-ի գործողություններն ուղղակորեն կապված են եղել Արցախի հանձնման գործընթացի հետ»:

Ըստ էության՝ Գաբրիելյանը փաստացի հաստատում է այն, ինչի մասին Փաշինյանին ու նրա թիմին քննադատողները հայտարարում են մոտ 7 տարի: Իշխող վարչախմբի ներկայացուցիչը հստակ ընդգծում է, որ Արցախը եղել է հստակ շահարկման առարկա ու կոնկրետ հանձնման պրոցեսը եղել է նախապես պլանավորված մի պարտիա:

Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն օր կոկորդ է պատռում, թե «Ղարաբաղի հարցը գցել են իր գրպանը», որ «հարցի այլ լուծում չկար», հայտարարում, թե Արցախը հանձնվել է դեռ 1996-ին, 1998-ին, 2008-ին, 2016-ին և այլն:

Ստացվում է, որ Փաշինյանը, իմանալով, թե ինչ է լինելու իր իշխանության գալուց հետո, անամոթաբար ու ցինիկաբար հրապարակներում ասում էր, թե՝ «Արցախի հարցում դեռ ոչ մի բառ չեմ բանակցել», «ինչ կբանակցեմ, կգամ ձեզ բոլորիդ կասեմ»:

Արցախի թեման վիժեցրած, Նիկոլը, 2018-20 թվականներին, համակարգային փչացրեց ու կազմաքանդեց ՊԲ՝ անհասկանալի հրամանատրական կազմի փոփոխություններ իրականացնելով:

Այսինքն այն թեզը, որ 2018-ը հակաարցախյան գործողություն է, ցավոք սրտի, միս ու արյուն է ստանում:

Հիմա էսքան բանի մասին խոսելուց հետո եկեք հասկանանք, թե ի՞նչ էր անում և ասում Սերժ Սարգսյանը 10 տարի շարունակ: Երբ պարզ ու մաշտոցյան հայերենով Սարգսյանը հանրությանն ասում էր, թե «Աղդամն իմ հայրենիքը չէ», որոշ ոչմիթիզական, այդ թվում այօրվա ԱԽՔ-ը, խոսում էին Քելբաջարյան սկզբունքների, Կուր-Արաքսյան ծավալապաշտական արհեստածին թեզերի մասին: Արցախի կարգավիճակի վերաբերյալ հանգամանալից բանակցությունները՝ նրա նախ միջանկյալ, հետո նաև, վերջնական կարգավիճակ տալու շուրջ էին, իսկ նիկոլական շահարկումներն ընդամենը շարքային պոպուլիզմ: Գաղտնիք չէ, որ, ըստ էության, բանակցվել է հայտնի 5 շրջանները հանձնելու, իսկ Լաչինն ու Քելբաջարը որպես Արցախի հետ կապվող երակներ մնալու շուրջ:

Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին «Ղարաբաղը ծախելու» մեջ մեղադրողներն, այսօր իրենք են ընդունում, որ իրենց հիմնական առաքելությունն Արցախը ծախելն էր, ինչի մասին վերջերս խոստովանեց նաև Նիկոլը՝ հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղը սեղմող օղակ է եղել»:

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը