Իսկ ԱԳՆ-ում երևի դեռ քննարկում են՝ գնա՞լ արդեն ավարտված COP29-ին, թե ոչ․․․

Ադրբեջանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտաքին գործերի նախարարություն՝ կապված այդ երկրի նախագահ Անջեյ Դուդայի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ արված քայլերի հետ։

«Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի՝ դեռևս Հայաստանի օկուպացիայի տակ գտնվող Քյարքի (Տիգրանաշեն) գյուղին հարող տարածք, և Հայաստանում ԵՄ առաքելության հետ միասին մասնակցել Ադրբեջանի դեմ քարոզչությանը։ Դիվանագետին խիստ բողոք են հայտնել Լեհաստանի ղեկավարի գործողությունների առնչությամբ և հիշեցրել, որ ԵՄ առաքելությունն օգտագործվում է որպես գործիք Ադրբեջանի դեմ՝ թեև հայտարարված նպատակներին՝ նպաստելու տարածաշրջանում կայունությանը և վստահության ամրապնդմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Սա ոչ միայն հերթական ապտակն է ԵՄ-ին, ԵՄ քաղաքացիական առաքելությանը, այլև հերթական միջամտությունն է ՀՀ ներքին գործերին, Ադրբեջանը իր պարտքն է համարում մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող անցուդարձը, գնահատականներ հնչեցնել դրա վերաբերյալ, իհարկե, ծխածածկույթներով զբաղվող ՀՀ ԱԳՆ-ը ոչ մեկնաբանելու, ոչ գնահատականներ հնչեցնելու կարիք չի տեսնում, իրենք մինչև հիմա երևի քննարկում են՝ գնալ արդեն ավարտված COP29-ին, թե ոչ․․․

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյան