Դեմոկրատիա ամերիկյան ձևով՝ Հայաստանի համար. ՌԴ ԱՀԾ-ն զգուշացնում է

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը հայտարարել է, թե ԱՄՆ պետքարտուղարությունը համոզված չէ, որ Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցման կուրսն անշրջելի է։

«ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը հայտնում է, որ ՌԴ ԱՀԾ-ին հասած տեղեկության համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը վստահ չէ, որ Արևմուտքի հետ մերձեցման Հայաստանի կուրսն անշրջելի է։ Վաշինգտոնում ելնում են նրանից, թե հայերը, որ «փող հաշվել գիտեն», վաղ թե ուշ անխուսափելիորեն կհասկանան՝ ինչ անդառնալի վնաս են կրում ավանդական տարածաշրջանային կապերի խզումից.

Ամերիկացիները միտք են անում, թե ինչպես Երևանին չթողնեն շեղվել «ժողովրդավարական ուղուց»։ Ելքը տեսնում են Հայաստանի գործող իշխանության  «ոչ այնքան հուսալի» ուղղահայացի «ամրապնդման» մեջ՝ իրենց ստուգված զրպարտիչներով: ԱՄՆ-ի գլոբալիստական «ժողովրդավարացման» շրջանակներում այդպիսիք են համարվում Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը», Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը»։

Արդեն սկսվել է արևմտամետ կուսակցությունների քաղաքական «առաջխաղացումը» («ռասկրուտկան»)՝ 2026-ի ընտրություններում նրանց մուտքը խորհրդարան ապահովելու նպատակով։ Այս «ժողովրդավարության անզիջում կողմնակիցների» առջև խնդիր է դրված Հայաստանի գործադիր իշխանության թաթիկներին խփել, եթե վերջինս, հարևան Վրաստանի կառավարության օրինակով, միտք ունենա առաջնահերթություն տալ հայ ժողովրդի օբյեկտիվ ազգային շահերին, ավանդույթներին և արժեքներին։

«Հերթական անգամ մեր հավաստի տեղեկությունը ապացուցում է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվում «ժողովրդավարացման ծրագրերից»՝ նպատակ հետապնդելով Հայաստանն ամբողջությամբ իրեն ենթարկել։ Սակայն այլ երկրներում ու տարածաշրջաններում ԱՄՆ նման գործելաոճը ցույց է տվել, որ այն ավերածությունների է հանգեցրել։ Դրա օրինակները շատ են՝ Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում։ Ամենացայտունը Ուկրաինայի ներկա վիճակն է»,-նշել են ծառայությունում։