Ֆինանսների նախարարի տեղակալը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ով կնշանակվի ՊԵԿ նախագահի պաշտոնում։

«Սիրելի հայրենակիցներ, Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանն ազատման դիմում է գրել նոյեմբերի 18-ին։

«Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում»,- հայտարարել է Բադասյանը՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ բոլոր գործընկերներին, հարկ վճարողներին, ՊԵԿ աշխատակիցներին։