Հովիկ Աղազարյանը դեռ մի երկու օր էլ կմտածի

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը այսօր 18:00-ին պետք է հրապարակեր մանդատ դնելու մասին իր որոշումը, որոշել է հետաձգել այն ու «դեռ մի երկու օր» մտածել։ Այս մասին նա հայտնել է 24News-ի հետ զրույցում։

Նա նաև չի մեկնաբանել, թե արդյո՞ք իր այս որոշման վրա ազդել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել երկուշաբթի օրվա երկրորդ կեսին։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հայտարարել էր, թե խնդրել է Հովիկ Աղազարյանին դնել մանդատը ու հույս հայտնել, թե վերջինս կարձագանքի իր խնդրանքին։