ԵՄ-ն արձագանքել է Հովհաննես Ավետիսյանի` ՀՀ-ում քաղաքական բռնաճնշումների խնդիրը ներկայացնող նամակին

Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ Հայաստանում Եվրոպական Միության դեսպանից ստացել եմ պատասխան նամակ (ստորագրված փոխդեսպանի կողմից)՝ ի պատասխան իրենց հասցեագրված իմ նամակի, որում բարձրացրել էի քաղաքական բռնաճնշումների խնդիրը:

Շնորհակալություն ԵՄ ներկայացուցչությանը բարձրացրած խնդիրը կարևորելու և դրա շուրջ աշխատանքները ՀՀ կառավարության հետ հարաբերությունների առանցքում պահելու պատրաստակամության համար, ինչը նշված է նամակում:

հ.գ. Ակնկալում եմ նաև ԱՄՆ դեսպանատան՝ Դեսպանի արձագանքը իրեն ուղղված իմ նամակին»: